«Հայաստանը 2020 թվականին մեծ անկում է գրանցել զբոսաշրջության ոլորտում, բայց այս տարի կարող եք արդեն մարտ ամսին փողոցներում տեսնել զբոսաշրջիկներին։ Բավականին մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ են ժամանել, ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան հյուրանոցներում, իսկ արդեն մայիսին կմտնենք նորմալ տեմպի մեջ։ Այս տարվա զբոսաշրջության աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 319 տոկոսով, իսկ 2019 թվականին համեմատ՝ -20-25 տոկոսով անկում»,- ասաց Քերոբյանը: