00:00:00

«Բարգավաճ Հայաստանը» ընտրություններին կմասնակցի այն ընտրակարգով, որին կողմ կքվեարկի «Իմ քայլը» դաշինքը. Զոհրաբյան

12:25, 26 մարտ 2021

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար կարևոր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և թափանցիկ, լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Իսկ թե ո՞ր ընտրակարգով՝ համամասնական, թե ռեյտինգային, Նաիրա Զոհրաբյանը տվեց հետևյալ պատասխանը.   «Որ ընտրակարգը որ խորհրդարանական մեծամասնությունը քվեարկի և կընդունի, մենք այդ ընտրակարգով կմասնակցենք ընտրություններին։ «Բարգավաճ Հայաստանն» ունի այնքան վստահության քվե, որ երկու ընտրակարգի դեպքում էլ կարող է ստանալ համակիրների քվեն»։   Ինչ վերաբերում է ընտրությունները հունիսի 20-ին անցկացնելու վերաբերյալ հարցին, Զոհրաբյանն ասաց, թե Նիկոլ Փաշինյանն ընտրությունների վերաբերյալ մի քանի անգամ փոխել է իր տեսակետը. «Ասել է՝ գնում ենք արտահերթ ընտրությունների, հետո ասել է, թե արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, ես չեմ կարող միանշանակ պնդել, որ վաղը կամ մյուս օրն ինչ-ինչ պատճառաբանություններով կարող է բան փոխվել։ Բայց այս պահին մենք ելնում ենք քաղաքական «ջենթլմենական» պայմանավորվածություններից, որ երկրում ստեղծված ճգնաժամի լեգիտիմ սահմանադրական հանգուցալուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր