00:00:00

Դավիթ Հակոբյանը նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

15:47, 26 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Դավիթ Հակոբյանին Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Դավիթ Հակոբյանը միջազգային զարգացման մասնագետ է, ունի այդ ոլորտում ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ: Վերջին 26 տարիների ընթացքում աշխատել է Միավորված ազգերի կազմակերպությունում՝ զբաղեցնելով տարբեր բարձրաստիճան պաշտոններ: Մասնավորապես, ի թիվս այլ պաշտոնների՝ վերջին տարիներին նա եղել է Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ, իսկ նախքան այդ՝ Աֆղանստանում, Սոմալիում ու Ղրղզստանում՝ մշտական ներկայացուցչի տեղակալ: Դավիթ Հակոբյանը մի քանի տասնյակ երկրներում ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակներում համակարգել և իրականացրել է հումանիտար ու զարգացման մասշտաբային նախագծեր՝ ուղղված այդ պետությունների հումանիտար ճգնաժամերի հաղթահարմանը, կայուն զարգացմանը, քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: 1981-1991թթ. Դավիթ Հակոբյանը ներգրավված է եղել գիտահետազոտական աշխատանքներում, հրապարակել է շուրջ 40 հոդված լազերային ֆիզիկայի վերաբերյալ: Ունի ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին: Հրամանագիրն ուժի մեջ կմտնի ապրիլի մեկից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր