00:00:00

Դիլիջանի ոլորաններն այս տարի կհիմնանորոգվեն

20:34, 25 մարտ 2021

Դիլիջանի ոլորանները (Մ4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ83+200-կմ91+176 հատված‚ մոտ 8կմ) ներառված են 2021 թվականի հիմնանորոգման ծրագրերում։ Հիմնանորոգման շրջանակներում կբարելավվեն նաև ոլորանների պարամետրերը։ Այս պահին կատարվում են նախագծման աշխատանքներ։
Ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների շրջանակներում նշված ճանապարհահատվածում պարբերաբար արվել և արվում են ավազակոպճային խառնուրդով ժամանակավոր փոսային նորոգումներ՝ անցանելիությունն ապահովելու նպատակով։
Դիլիջանի ոլորանները վերջին անգամ հիմնանորոգվել են 2014 թվականին‚ սակայն քանի որ տվյալ հատվածը գտնվում է լեռնային գոտում‚ որտեղ գրանցվում են առատ տեղումներ‚ ճանապարհի ձմեռային պահպանման շրջանակներում աղ-ավազով մշակումը կատարվում է մեծ ինտենսիվությամբ‚ ինչն էլ պատճառ է դառնում ասֆալտե ծածկի ժամանակից շուտ քայքայման։
ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ նշված ճանապարհահատվածի նախագծային աշխատանքների ավարտից և նախագիծը սահմանված կարգով ընդունվելուց հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ‚ և կմեկնարկի հիմնանորոգումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր