Գեւորգ Ստեփանյանը ֆեսյբուքի իր էջում գրել է.Ինքնասիրության դեֆիցիտը...
Ներկայիս քաղաքական պրոցեսներին հետևելիս՝ տպավորություն եմ ստանում, որ քաղաքական դաշտի որոշ ուժեր կարծես տառապում են ամնեզիայով։
Խորհրդարանական ընդդիմությունը քննարկումներ է ծավալում իշխանական ֆրակցիայի հետ՝ անուղղակիորեն լեգիտիմացնելով դավաճանի իշխանությունը։
Քննարկումներ են ծավալվում մի մարդու հետ, ով հանձնեց Արցախը, գլխատեց մի ողջ սերունդի և Հայաստանի պետականությունը դրեց վտանգի տակ։
Արտահերթ ընտրություններին ընդառաջ ընդդիմությունը կարծես ընտրել է ինքնաոչնչացման ճանապարհը և դավաճանի դեմ պայքարը վերածվել է ներթիմային գզվրտոցի։
Ստեղծված իրավիճակն առավել քան շահեկան է գործող ռեժիմի վերարտադրության համար և ընդհանուր կոնսենսուսի չգալու դեպքում իրադարձությունների նմանատիպ սցենարը կանխատեսել է։
Հ.Գ. Սթափվե՛ք. հիշե՛ք, որ նժարի մի կողմում ազգակործան պոպուլիստն է, մյուս կողմում՝ ազգն ու պետությունը։