00:00:00

Ամեն մի քարը ամենայն սրտացավությամբ դրել ենք․ հողին հավասարեցված՝ Ջաբրայիլի եկեղեցին կառուցվել էր զինվորների օգնությամբ

17:15, 25 մարտ 2021

Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն ադրբեջանցիները հողին են հավասարեցրել, կառուցվել էր մի քանի տարի առաջ զինվորների օգնությամբ։ 2012թ․ եկեղեցու կառուցման գաղափարն առաջացել էր Մեխակավանի զորամասի հոգևոր հովիվ  Տեր Գևորգ քահանա Աբյանի մոտ։ Եկեղեցին օծվել էր 2017 թվականին։ «Եկեղեցին բլրի վրայից ոնց որ հովանավորեր զորամասի ողջ տարածքը։ Կառուցման ընթացքում և զինվորները, և սպաները միահամառու ուժերով աշխատում էին եկեղեցու կառուցման համար։ Ամեն մի փոքր հայթայթված թե գումար, թե միջոց, թե շինանյութ, ամեն ինչ ներ էինք դնում եկեղեցու կառուցման համար։ Ամեն մի քարը, մասնիկն ամենայն սրտացավությամբ դրել ենք»,- NEWS.am-ի հետ զրուցում նշեց Տեր Գևորգը։ Նշենք, որ պատերազմի օրերին պղծել էին ադբեջանցի զինվորները՝ գմբեթին կանգնած «Ալլահու Ակբար» գոռալով։ Նշենք, որ սա Ադրբեջանի վարած մշակութասպան քաղաքականության միակ օրինակը չէ։ Օրեր առաջ էլ տարածվեց արբանյակի լուսանկար, որում երևում էր, որ պատերազմից հետո ավերվել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր