00:00:00

Հայաստանը դեմ է քվեարկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևին

16:40, 25 մարտ 2021

Հայաստանը Ռուսաստանը, Բոլիվիաին, Վենեսուելան, Չինաստանը և Կուբան հետ դեմ են քվեարկել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևին։ Ըստ Չինաստանի ներկայացուցչի՝ այն «ծայրահեղ կողմնակալ» է: Բանաձևի թիրախում Սիրիայի իշխանություններն են, որոնց մեղադրում են «իշխող ռեժիմի կողմից կալանքի տակ գտնվող տասնյակ հազարավոր մարդկանց սպանության համար»: Ժնևում`ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում ընդունված բանաձևի նախաձեռնողներն էին Մեծ Բրիտանիան, ԵՄ-ը, Թուրքիան, Հորդանանը, Քաթարն ու Քուվեյթը: ТАСС-ի հաղորդմամբ՝ փաստաթղթին աջակցել է խորհրդի անդամ 47 երկրից 27-ը, 14 պետություն, այդ թվում ՝ Ուզբեկստանը, Հնդկաստանը և Պակիստանը ձեռնպահ են մնացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր