00:00:00

Ադրբեջանի նախագահի օգնականն արդարացրել է Մեխակավանի հայկական եկեղեցու ոչնչացումը

16:33, 25 մարտ 2021

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը արդարացրել է Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը: Ինչպես հայտնում է Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը, Հաջիևը հայտարարել է, թե «եկեղեցին նոր էր»: Եթե նոր էր կառուցված, ուրեմն կարելի էր քանդել: «Սա շատ բան է ասում Արցախի օկուպացված տարածքներում մշակութային ցեղասպանություն կազմակերպելու Ադրբեջանի մտադրությունների մասին: Նույնը արվել էր Նախիջևանի եկեղեցիների և խաչքարերի դեպքում»,- հայտնում է տելեգրամյան ալիքը: Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները, 2020 թվականի պատերազմի հետևանքով օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանը, հիմնահատակ վերացրել են Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին:  
գրառում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր