00:00:00

Մարտունիում, Վարդենիսում, Ջերմուկում եւ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին ձյուն է տեղում

10:12, 25 մարտ 2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր