00:00:00

«Փաստ». Ո՞ր փողոցներում են գործում «կարմիր գծերը». առաջնորդվել գծանշումներով ու վահանակներով

13:57, 25 մարտ 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռեւս այս տարվա հունվարին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որի համաձայն, Երեւանի 12 վարչական շրջաններից 10-ում «կարմիր գծերը» վերացվեցին: Վճարովի ավտոկայանատեղիները գործում են միայն Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում: Մեզ հաճախ են դիմում քաղաքացիները՝ խնդրելով պարզել, թե կոնկրետ որ փողոցներում են մնացել «կարմիր գծերը», եւ արդյո՞ք հնարավոր չէ հրապարակել այդ փողոցների ցանկը: Այս հարցով «Փաստը» դիմեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենսդրական փոփոխությունն արդեն ուժի մեջ է մտել: «Վճարովի ավտոկայանատեղիներ կան Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների բոլոր այն փողոցներում, որտեղ կան կարմիր գծեր: Բացի նրանից, որ այդ փողոցները գծանշված են, բոլոր այդ հատվածներում՝ սկզբում եւ վերջում, կան վահանակներ, որոնք հուշում են, որ այդտեղ վճարովի կայանատեղի է: Ընդ որում՝ եւ՛ Արաբկիրում, եւ՛ Կենտրոնում ոչ բոլոր փողոցներում կան վճարովի ավտոկայանատեղիներ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է առաջնորդվել գծանշումներով ու նշյալ վահանակներով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր