00:00:00

Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի մինչև 300 դեպք է արձանագրվել

21:18, 24 մարտ 2021

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության մինչև 300 կրկնավարակի օրինակ ունենք: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ միաժամանակ նշելով, որ դրանք ենթակա են մանրամասն վերլուծության: «Որպեսզի անվանումը դնենք կրկնավարակ, պետք է այն որոշակի չափանիշների համապատասխանի, առաջին և երկրորդ թեստավորման արանքում գոնե 90 օր ժամկետ անցած լինի և այլն: Մասնագիտական խումբն ուսումնասիրություններ է արել, շուտով արդյունքները կհրապարակվեն, կտեսնենք՝ կրկնակի դրական թեստավորման արդյունքներն ինչ են ցույց տալիս»,- նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր