00:00:00

ՀՀ-ում կորոնավիրուսի կրկնավարակի մինչև 300 դեպք կա. Նախարար

18:54, 24 մարտ 2021

Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի մինչև 300 օրինակ կա, որոնք ենթակա են մանրամասն վերլուծության, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ դեպքերը կրկնավարակ համարելու համար պետք է որոշակի չափանիշների համապատասխանեն. «Ուսումնասիրության արդյունքները շուտով կհրապարակվեն»: Նախարարը նշեց նաև, որ այս պահին կառավարությունը բավարար ֆինանսական միջոցներ է հատկացրել պատվաստման գործընթացի համար: Նա տեղեկացրեց, որ պատվաստանյութի ձեռքբերման համար նախնական պայմանավորվածություն, կնքված պայմանագիր կա, երկկողմանի համաձայնություններ կան ՌԴ-ի հետ. «Այս պահին իրականացնում ենք միայն բուժաշխատողների և ռիսկի խմբի քաղաքացիների պատվաստում՝ պետության միջոցներով»: Ավանեսյանի տվյալներով՝ շուրջ 600 մարդ արդեն պատվաստվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր