00:00:00

Հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

14:44, 23 մարտ 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում մայրաքաղաքում և բոլոր շրջաններում: Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում: ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորները ռազմամթերքի հայտնաբերման նպատակով շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր