00:00:00

Մասիսում 5-ամյա Դավիթը 12-րդ անգամ ռեկորդ է սահմանել, որը նվիրել է Քյարամ Սլոյանին

12:35, 21 մարտ 2021

Մարտի 20-ին Մասիս քաղաքի եկեղեցու բակում հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ՝ մասնակցելու Խարբերդ գյուղում բնակվող 5-ամյա Դավիթ Պետրոսյանի հերթական ռեկորդին, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Արդեն  12-րդ անգամ Դավիթը սահմանեց ռեկորդ, որը ոչ միայն տարածաշրջանում,  ԱՊՀ երկրներում, այլ նաև աշխարհում առաջինն է: Նա 2 մատով քաշեց 2 հատ Lada Priora  մակնիշի ավտոմեքենաներ, որոնց ընդհանուր քաշն անցնում է 2400 կգ-ը: Մեկ մատով փոքրիկը քաշեց 1660 կգ քաշով Nissan Teana մակնիշի ավտոմեքենան: Ռեկորդը սահմանելուց հետո Դավիթ Պետրոսյանի հայրը, ով մասնագիտությամբ հրշեջ-փրկարար է, ասել է, որ ռեկորդը նվիրում է 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արիաբար զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հիշատակին, ինչպես նաև ողջ եզդի ժողովրդին: Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր