00:00:00

Լիբանանի նախագահն ընդունել է գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին

22:30, 20 մարտ 2021

Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին: Այս մասին տեղեկանում ենք Լիբանանի նախագահի ֆեյսբուքյան էջից։ Մարալ Նաջարյանն ասել է, որ գերեվարվել է Շուշիում իր ընտանիքի անդամի հետ։ Շնորհակալություն է հայտնել Միշել Աունին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։ Լիբանանահայ կինը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին, մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն մարտի 11-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր