00:00:00

Այս Հայաստանը մենք պետք է նորովի կառուցենք, մեր երազանքը պիտի լինի մեր հայրենիքի ամեն մի քառակուսի մետրը շենացնելը, անվտանգությունն ապահովելը. Նիկոլ Փաշինյանը՝ Ուջանում

17:39, 20 մարտ 2021

Այս Հայաստանը մենք պետք է նորովի կառուցենք, մենք պետք է ձևակերպենք մեր երազանքը, վերախմբագրենք մեր երազանքը, մեր երազանքները պետք է լինեն ոչ թե երկրնքում՝ անհասանելի, այլ մեր աչքի առաջ, մեր երազանքները պետք է լինեն մեր ոտքերի տակ: Այս մասին Ուջանի բնակիչների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը: «Մեր երազանքը պիտի լինի մեր հայրենիքի ամեն մի քառակուսի մետրը մեր աշխատանքով  շենացնելը, անվտանգությունը պետք է  ապահովենք: Անվտանգության ապահովման համար շատ կարևոր եմ համարում կոմունիկացիաների բացումը: Եթե որևէ մեկը ձեզ կասի կոմունիկացիաների բացման թեման ձեռնտու է միայն Ադրբեջանին, խնդրում եմ չհավատաք, եթե որևէ մեկը կասի, որ դա ձեռնտու է միայն Հայաստանին դրան էլ չհավատաք: Դա ձեռնտու է բոլորին, որովհետև Խորհրդային ժամանակների Հայաստանը կառուցվել է նաև նրա շնորհիվ, որ Հայաստանը  բոլոր 4 կողմերից երկաթուղի էլ է ունեցել, ճանապարհ, օդ էլ է ունեցել: Եվ երբ որ ասվում է, որ այս աղետը չպետք է  վատնվի, մսխվի, մենք պետք է  նորովի կառուցենք Հայաստանը»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով  լուծումները պետք է ոչ միայն մեզ ձեռնտու լինեն մեզ , այլ նաև միջավայրին, դրանք նաև մեր շահերին չհակադրվող պետք է լինեն: «Այո մենք պետք է ունենանք երկաթուղի, որը մեզ կկապի ՌԴ-ի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ , որը մեզ կկապի Սև ծովից Պարսից ծոցի հետ»,-ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=37IcLtBOVkI

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր