00:00:00

Աննա Վարդապետյանը վերջին մեկ ամսում 3 անգամ այցելել է ԲԴԽ, հանդիպել Գագիկ Ջհանգիրյանին. «Փաստինֆո»

21:25, 15 մարտ 2021

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը վերջին մեկ ամսում երեք անգամ այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ եւ հանդիպումներ ունեցել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարբեր գործերով կալանքի հարցեր, որոնցով Վարդապետյանի հեռանալուց հետո սկսել է հետարքրքվել Ջհանգիրյանը։ Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանի անունը օրեր առաջ շրջանառվեց գաղտանզերծված նամակագրության հայտնի տեսանյութի համատեքստում, որից հետո պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետի օգնականը կոպիտ ձեւով միջամտում է արդարադատությանը՝ խմբագրելով քննիչի կողմից իրեն ուղարկված մեղադրանքի որոշումները ու Փաշինյանի քաղաքական հակառակորդների վերաբերյալ ստանում է բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր