00:00:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգործուղվի Մոսկվա

19:46, 15 մարտ 2021

ՀՀ կառավարական պատվիրակությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, կգործուղվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի մարտի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ: Կառավարական պատվիրակության կազմում կլինեն նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր