00:00:00

Գոռ Վարդանյանը ընտրվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր

15:32, 15 մարտ 2021

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրվեց Գոռ Պատվականի Վարդանյանը: Նշենք, որ առաջադրվել էր վեց թեկնածու, նրանցից երկուսը ելույթ ունենալուց, խորհրդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հայտարարեցին, որ հանում են իրենց թեկնածությունը՝ Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը: Հիշեցնենք, որ սա ռեկտորի ընտրության երկրորդ փուլն էր։ Ըստ կանոնակարգի, ընտրվելու համար թեկնածուն պետք է նվազագույնը 17 կողմ ձայն ստանա: Առաջին փուլում թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չէր  ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել էր  մեկ մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել էր 13 կողմ ձայն, իսկ Գոռ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր