00:00:00

Մինչև հունիսի 1-ն արտահերթ ընտրությունները պետք է ավարտված լինեն. Մարուքյան

12:59, 15 մարտ 2021

Այս փուլում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կոնսենսուսի հնարավորություն կա, բայց դեռ չեմ կարող հաստատ ասել՝ կոնսենսուս կա, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ես չեմ ուզենա, որ մենք նաև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մոտեցումները որևէ կերպ քննարկման առարկա չդարձնենք», - նշեց Մարուքյանը: Խոսելով ժամկետների մասին՝ պատգամավորն ընդգծեց, որ իրենց համար մինչև հունիսի 1-ը ընտրությունները պետք է ավարտված լինեն. «Նշանակում է՝ առաջիկա տասն օրում խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է մեկնարկի»: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև նկատեց, որ արտահերթ ընտրությունների գնալու կամք է նկատում իշխանության շրջանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր