00:00:00

Արցախում կամավոր զենք զինամթերք է կամավոր հանձնվել

10:54, 15 մարտ 2021

2021 թվականի մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ստացվել է 6 հաղորդում, որից երկուսը Ստեփանակերտում, մեկը՝ Մարտակերտի շրջանում, երկուսը՝ Ասկերանի շրջանում: ՃՏՊ-ի հետևանքով մահվան ելքով 2 դեպք է արձանագրվել ևս 2-ը տուժել են և մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում շմոլ գազից թունավորման 6 դեպք է գրանցվել: Թունավորումների դեպքերի հետ կապված «Արցախգազ» ընկերությունը շարունակում է պրոֆիլակտիկ ստուգումներ իրականացնել գազ սպառողների շրջանում: Շմոլ գազի թունավորումից դժբախտ ելքով դեպքեր չեն արձանագրվել: ԱՀ ոստիկանության ծառայողների՝ բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում, հանրապետության տարածքում արձանագրվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք: Շաբաթվա կտրվածքով հերթապահ մասում գրանցվել է գողության 3 հաղորդում: Բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 3 դեպք: ՆԳ նախարարության ոստիկանները շարունակում են ծառայությունն իրականացնել ուժեղացված ռեժիմով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր