00:00:00

Այլընտրանք չունեմ. Արա Սաղաթելյանը քաղաքականությամբ զբաղվելու մասին

22:05, 14 մարտ 2021

Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը զբաղվում է քեզնով: Սա այդ դեպքն էր: Ես ինձ համար հանգիստ աշխատում էի, ինչ-որ մարդիկ, որոնք ունեին ուղեղի հետ խնդիրներ, եկան և սկսեցին զբաղվել ինձնով: Դա ստեղծեց իրավիճակ, որ ես սկսեցի զբաղվել իրենցով: Այս մասին «24 TV»-ի եթերում ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: «Գտնում եմ, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ այլընտրանք չունեմ, քան՝ ակտիվանալ, որովհետև օրեցօր կորցնում ենք մեր երկիրը՝ որպես սուբյեկտ, որպես լեգիտիմ միավոր»,- նշել է Սաղաթելյանը եւ ավելացրել, որ ինքը չի որոշել ապրել քաղաքականության մեջ: Նրա խոսքով՝ այս պահին ունի ներքին համոզմունք, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել և կլուծի, այնուհետև՝ ինքը զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ՝ տեղեկատվական անվտանգությամբ: Ինչ վերաբերում է իր քաղաքական թիմին, ապա Սաղաթելյանը նկատել է նշեց, որ թաքցնելու որևէ բան չկա, բոլորին հայտնի է, որ ինքն արդեն 15 տարի Միքայել Մինասյանի թիմակիցն է: «Մենք ունենք կուռ թիմ, համախոհներ ենք, ընկերներ ենք, ունենք արժեհամակարգ, որի մեջ չի մտնում կին, երեխա հայհոյելը, մենք անցել ենք շատ լուրջ ճանապարհ, ունենք լուրջ նվաճումներ»,- նշել է նա: Անդրադառնալով իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը՝ Սաղաթելյանը նկատել է, որ իր համար սպասելի էր, որ ԱԱԾ-ն կարող էր հայտնվել իր գրասենյակում, բայց չէր կարող պատկերացնել, որ դա կարող էր լինել Գագիկ Սողոմոնյանի գործով, որովհետև դա ամենաապուշ մոտեցումն էր, որ կարող էր լինել: Սաղաթելյանի խոսքով՝ ինքը հստակ գիտեր, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատից մի քանի հոգու ուղեղում առկա է մոտեցում, որ պետք է Արա Սաղաթելյանին վնասել ու իրենց պատկերացմամբ՝ վնասազերծել: «Նրա որոշումների ընդունման մեխանիզմը պարզ չէ; Ավելին՝ մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը չունի որոշումների ընդունման մեխանիզմ, նա որոշակի բաներ անում է՝ զգալով, բնազդով»,- նշել է նա՝ հավելելով, որ վերջինիս երևակայության մեջ Արա Սաղաթելյանն ինչ-որ բուրգի վերևում է գտնվում: «Այսինքն՝ այդ մարդն այնքան տգետ է, որ չի հասկանում, որ սոցիալական հարաբերությունները միայն բուրգերով չէ, որ կառուցվում են: Ես չեմ կարող իր որոշման ընդունման մեխանիզմը գնահատել, ես կարող եմ գնահատել իր բնազդները, որոնք շատ հեշտ են գնահատվում, այն է` ինչքան շատանում են տարբեր տեսակի ձայներն ու մարմնաշարժությունները, այդքան կարող ես ենթադրել, որ կլինի ագրեսիա»,- նշել է Սաղաթելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր