00:00:00

Սեյրան Օհանյանի առողջական վիճակը սրվել է

13:29, 14 մարտ 2021

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է գտնվել «Մուրացան» զինվորական հոսպիտալում։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Օհանյանը հոսպիտալ էր տեղափոխվել մրսածության հետեւանքով։ Պաշտպանը նշեց, որ որոշ մասով բարդություններ են կրկին նկատվել։ Հարցին, թե այսինքն`ավելի՞ է սրվել առողջական վիճակը, պաշտպանը տվեց դրական պատասխան։ Նշենք, որ «Մարտի 1»-ի գործով նախորդ նիստը հետաձգվեց Սեյրան Օհանյանի բացակայության պատճառով։ Փաստաբանն ասել էր, որ նա հոսպիտալում է դեռ մարտի 7-ից։
Նյութի աղբյուրը՝ hraparak.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր