00:00:00

Լուրը, թե անհետ կորածների հարազատների և նախարարի միջև Արցախում միջադեպ է եղել, կեղծ է. ՊՆ

11:00, 14 մարտ 2021

Հայաստանյան լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկությունն այն մասին, որ Արցախում՝ ԱՀ ՊՆ շենքում, անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում նույնիսկ քաշքշուկ է սկսվել հարազատների և նախարարի միջև, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Վաղարշակ Հարությունյանը Արցախ այցելել է նախորդ տարի՝ դեկտեմբերին: Այցի ընթացքում Արցախի ԱԻՊԾ-ում կայացել է հանդիպում անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որի ընթացքում ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր