ACT-Accelerator կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ նախագծին անհրաժեշտ է 22,1 մլրդ դոլարի չափով ֆինանսավորում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսը:
Նրա խոսքով՝ կազմակերպությունը հրապարակել է նախագծի 2021 թվականի նոր ռազմավարությունը և բյուջեն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո ACT Accelerator միջազգային գործընկերությունը մեկնարկել է 2020 թվականի ապրիլի 24-ին: Նախագծի նախաձեռնողներն են եղել ԱՀԿ-ն, ԵՄ-ն, Ֆրանսիան և բարերարներ Բիլ և Մելինդա Գեյթսերը: