00:00:00

Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել պատերազմին մասնակցած զինվորականների պսակադրությանը

19:41, 13 մարտ 2021

ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարութունյանն այսօր՝ մարտի 13-ին ներկա է գտնվել ԶՈՒ զինծառայողներ, մայոր Արա Զախարյանի եւ լեյտենանտ Նինա Թորոսյանի պսակադրության արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ ֆեյսբուքյան էջից։ «Նորապսակները մասնակցել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին, ամուսնանալու որոշումը կայացրել են ռազմաճակատում՝ պատերազմի թեժ օրերին։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորապսակ զույգին, մաղթել երջանակություն եւ խաղաղություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր