00:00:00

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսականի հետ քննարկել ռազմագերիների հարցով քայլերի հնարավորությունը

19:09, 13 մարտ 2021

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մարտի 12-ին հեռախոսազանգ ունեցավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բայրոն Դոնալդսի հետ, այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձնազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրադրությունը և ընդգծեց հայ ռազմագերիների ու պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը։ Զրուցակիցները քննարկեցին ԱՄՆ օրենսդիրների կողմից ռազմագերիների հարցով համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր