00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանը Էդմոն Մարուքյանի հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները

18:43, 13 մարտ 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել են երկխոսությունը քաղաքական ուժերի միջև և, իբրև իրավիճակի հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Ավելի վաղը նախագահը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր