00:00:00

ՌԴ Պետդումայի կոմիտեի պատվիրակությունը գտնվում է Երեւանում

20:50, 27 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի կոմիտեի պատվիրակությունը այցով գտնվում է Երեւանում: ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեում աղբյուրի տվյալներով՝ պատվիրակությունը ապրիլի 27-ին ժամանել է Հայաստանի մայրաքաղաք, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Պատվիրակության կազմում են հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը եւ հանձնաժողովի մի քանի անդամ: Երեւանում նրանք հանդիպումներ կունենան իրենց խորհրդարանական գործընկերների հետ, հայտնել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կազբեկ Տայսաեւը Պետդումաին առաջարկել էր առաջին լիագումար նիստին հայտարարություն ընդունել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, իսկ պրոֆիլային հանձնաժողովին՝ խումբ ձեւավորել եւ ուղարկել Երեւան՝ իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր