00:00:00

Այսօր Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրն է

20:25, 27 ապրիլ 2018

Ապրիլի 28-ը Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ)նախաձեռնությամբ հայտարարվել է Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր: Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը նշելու գաղափարը1989 թվականին ծագել է ԱՄՆ-ում և Կանադայում՝ որպես «Աշխատանքի վայրում զոհված աշխատողների հիշատակի օր»: Իսկ ԱՄԿ գնահատականներով յուրաքանչյուր օր աշխարհում միջինը 5000 մարդ մահանում է արտադրությունում, աշխատաժամերին դժբախտ պատահարների և հիվանդացության արդյունքում, տարեկան մահացությունը հասնում է շուրջ 2 միլիոնի: Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվանպատակնէհանրությանուշադրությունըհրավիրելաշխատավայրերումանվտանգությանապահովմանևառողջությանպահպանմանհետկապվածհարցերին, ինչպեսնաևցույցտալ, թեաշխատանքիանվտանգությանմշակույթիձևավորումնուզարգացումնինչպեսկարողէնպաստելաշխատավայրերում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ստեղծմանը և դժբախտ դեպքերի ու մասնագիտական հիվանդությունների կանխարգելմանը, աշխատանքի որակի և արտադրողականության բարձրացմանը: Նշենք, որ ԱՄԿ-ն 2018 թվականին որպես աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա թեմա է ընտրել երիտասարդ աշխատողների անվտանգությունը և առողջությունը։ ԱՆ առողջապահական տեսչական մարմինը կարևորում է 2018 թվականի աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա «Երտասարդ աշխատողներն ավելի խոցելի են» խորագրի ընտրությունը՝ նպատակ ունենալով իր գործառույթներն իրականացնելիս ջանքեր գործադրել ամբողջ աշխարհում արդիական խնդրի լուծման, այն է՝ երիտասարդ աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու, ինչպես նաև այդ ուղղությամբ հանրային իրազեկվածության բարելավման ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր