00:00:00

Պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի

19:51, 27 ապրիլ 2018

Այսօր՝ ապրիլի 27-ին, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի երեկոյան Վարդանանց հրապարակում նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ: Բացի այդ, նշենք` քաղաքացիներն ահազանգ ունենալու դեպքում կարող են զանգահարել ինչպես թեժ գծի 116 անվճար հեռախոսահամարին, այնպես էլ Շիրակի մարզային ստորաբաժանում (ք․Գյումրի, ՄհերՄկրտչյան 44, բն.46, հեռ․ +374 312 4 19 81): Երևանում և մարզերում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից Պաշտպանի աշխատակազմում սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր