00:00:00

Մոսկվան սպասում եւ հետեւում է ՀՀ վարչապետի ընտրությանը

19:26, 27 ապրիլ 2018 Աշխարհ

Մոսկվա ժամանած ՀՀ ներկայացուցիչների հետ շփումները կենտրոնացած են եղել երկրում առաջացած ճգնաժամի արագ սահմանադրական կարգավորման անհրաժեշտության շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Tass.ru-ի  փոխանցմամբ՝ ՊԵսկովն ասել է, որ բանակցություններն ընթացել են գերատեսչությունների գծով։ «Նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ շփումները, գլխավորապես, կենտրոնացած են եղել Հայաստանում առաջացած ճգնաժամային իրավիճակի արագ կարգավորման անհրաժեշտության շուրջ, կարգավորումը, անկասկած, պետք է լինի սահմանադրության շրջանակում, այդպիսով՝ պետք է շահագրգիռ կողմերի միջեւ կոնսենսուս գտնվի»,–ասել է Պեսկովը՝ նշելով․ «Այս առումով հիմա բոլորս սպասում եւ հետեւում ենք վարչապետի ընտրությանը, որը կկայանա մայիսի 1-ին ՀՀ խորհրդարանում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր