00:00:00

ՕԵԿ հայտարարությունը. Որն է՞ ելքը

19:02, 27 ապրիլ 2018

Ե´վ Նիկոլ Փաշինյանը, և´ Կարեն Կարապետյանը հայտարարել են արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության և անհրաժեշտության մասին, որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում՝ հանգուցալուծում, որը մենք առաջարկել  ենք դեռևս մեկ շաբաթ առաջ՝ ՕԵԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: Ավելին, մենք հայտարարել ենք շարժման առաջարկներն ընդունելու անհրաժեշտության մասին, ինչը հիմք կդնի նոր, ազատ և հաղթանակած քաղաքացու Հայաստանի: Այս առումով գլխավոր հարցը չպետք է լինի , թե ով է ղեկավարելու կառավարությունը այս անցումային շրջանում՝ ընդամենը   40 օր, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ:Եվ ի վերջո, ով է կրելու քաղաքական պատասխանատվություն  ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Շարժման ամենամեծ ձեռքբերումը պետք է լինի այն մինչև իր  վերջնական նպատակին հասցնելը:Որպես շարժմանն աջակցած քաղաքական կազմակերպություն, առաջարկում ենք հատուկ օրենքով Ազգային ժողովում  ձևավորել բազմակուսակցական քաղաքական  և քաղաքացիական խորհուրդ , որը կերաշխավորի  ընտրական օրենսգրքի փոփոխությունը , արտահերթ ընտրությունների ազատ , արդար, առանց վարչական ճնշումների  և ընտրակաշառքի անցկացումը, կառավարության  բոլոր անդամների, պարտականությունները ընդամենը այդ ժամանակահատվածում, կդրվեն ապակուսակցական  աշխատակազմի ղեկավարների և հատուկ ծառայողների  վրա, որովհետև ոչ մի ժամանակավոր կառավարություն չի կարող ազդեցություն ունենալ  ընտրությունների վրա, քանի որ ժողովրդական այս  արդարացի ընդվզման ալիքի նպատակը ժողովրդի իշխանության ձևավորումն է՝ ազատ և արդար ընտրությունների անցկացման միջոցով. Կուսակցության քաղաքական խորհուրդը  ողջունում է նաև Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հայաստանի հելսինկյան կոմիտե հասարակական կազմակերպությունների՝ արդար ընտրությունների նախապայմանների մասին հայտարարությունը և կոչ է անում կյանքի կոչել այս  քաղաքական հանգուցալուծմը՝ նաև մեր հնչեցրած առաջարկի շրջանակներում ։   ՕԵԿ մամուլի ծառայություն  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր