00:00:00

Վստահ եմ, որ այսօր էլ անմոռանալի հանրահավաքային գոհարներ են ծնվելու․ Հովհաննես Մանուկյան

18:17, 27 ապրիլ 2018

Հարազատ Գյումրին անգամ Հայաստանի համար այս երկակի օրերին լիցքաթափման մեծ բեռ տարավ իր յուրօրինակ հումորի հաշվին։ Ինչպես գյումրեցի ընկերներս են կատակում, ԽՈՐԱՏԱ սիրող գյումրեցիների հարաբերական անդորրում գտնվող միտքն ու լեզուն վերջին իրադարձություններից հետո բերվել է լավ մարզավիճակի։ Վստահ եմ, որ այսօր էլ անմոռանալի հանրահավաքային գոհարներ են ծնվելու, հատկապես, որ նաև ՄԵԾ և անհնազանդ դասականի՝ Շիրազի ծննդյան օրն է․․․ Շիրազի մասին մի պատմություն հիշեցի, երբ Հայաստանի գրողների միության համագումարին նա ուշացած է մտնում և նստելու տեղ է փնտրում։ Տեսնելով մոտակա աթոռը՝ մի պահ կանգ է առնում, գլխարկը հանում ու դնում է մեկ այլ, բոլորի կողմից չընդունված, իշխանահաճո, միջակ մի գրողի գլխին։ Նիստը վարողը հարցնում է, թե չկա՞ր գլխարկը դնելու մի դատարկ տեղ։ Շիրազը հանգիստ պատասխանում է. դրանից ավելի դատարկ տեղ չկար․․․ Շնորհավոր ծնունդդ, վարպետ․․․ Հարազատ Գյումրիիս էլ խաղաղություն․․․

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր