00:00:00

Թուրքիայում ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարներ են ձերբակալվել

17:55, 27 ապրիլ 2018 Աշխարհ

Թուրքիայի Իզմիր քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության 4 պարագլուխներ են ձերբակալվել, որոնց շարքում է նաև Դեյր-էլ-Զորի (Դեր Զոր) «ամիր» Ք.Է.Հ.-ն: Նշվում է, որ Ք.Է.Հ.-ի՝ Իզմիրում գտնվելու փաստը հաստատվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության Իզմիրի բաժանմունքի, Իզմիրի ոստիկանության հետախուզության և ահաբեկչության վարչությունների կողմից իրականացված համատեղ գործողության արդյունքում: Ահաբեկչական կառույցի բարձրաստիճան անդամը դատախազության ցուցումով ձերբակալվել է այն պահին, երբ պատրաստվում էր սիրիացի փախստականների խմբի հետ միասին փախչել Եվրոպա: Ք.Է.Հ.-ն 2017-ի դեկտեմբերի 14-ին ԻՊ-ի կողմից Սիրիայի Շաիդաթ բնակավայրում իրականացված 700 քաղաքացիկան անձանց սպանության կազմակերպիչներից մեկն է: Նշվում է, որ ահաբեկիչները տեղափոխվել են Իզմիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք, որտեղ և հարցաքննվում են:
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր