00:00:00

Արթիկում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով կասեցվել է արտադրամասի գործունեությունը

17:39, 27 ապրիլ 2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրած  վերահսկողության արդյունքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող և «Արսեն-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող ալրային, կրեմային հրուշակեղենի և մսային կիսապատրաստվածքների արտադրամասում հայտնաբերել է մի շարք անհամապատասխանություններ, մասնավորապես՝ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային նեկայացվող պահանջների խախտումներով:  Պարզվել է նաև, որ բացակայել է արտադրվող հրուշակեղենի համար անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC): Ծառայությունը կասեցրել է «Արսեն-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի  գործունեությունը՝ մինչև հայտանբերված խախտումները վերացնելը: Տրվել են դրանք շտկելու վերաբերյալ հանձնարարականներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր