00:00:00

ՀՀԿ-ում խառնաշփոթ է. Փաշինյան

16:09, 27 ապրիլ 2018

«Սա նշանակում է, որ «Հանրապետական» կուսակցությունում ամբողջությամբ խառնաշփոթ է, քանի որ նրանք հայտարարել էին, որ պատրաստ են բանակցությունների, սակայն ինչպես տեսնում եք, պարոն Կարապետյանի տեղը դատարկ է»,-այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» շարժման ղեկավար, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ այսօր նա ՀՀԿ-ի կողմից բանակցությունների մանդատ ունեցող, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրել էր բանակցությունների, սակայն նա մերժել է դրանք անցկացնել լրատվամիջոցների ներկայությամբ: «Կարեն Կարապետյանը երևի թե չի հասկանում երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը»,-ասաց նա: Վերջինս ընդգծեց՝ Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բանակցային ուժերին, հենց այդ պատճառով էլ չի եկել: Փաշինյանը հորդորեց բոլորին մայիսի 1-ին լինել Երևանում, հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները: Նշենք, որ հենց այդ օրն է կայանալու վարչապետի թեկնածուի քննարկումը խորհրդարանում: Հարցին, թե քվեարկության առումով հստակություն կա ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի հետ, նա պատասխանեց. «Հույս ունեմ, որ շուտով իրենց դիրքորոշումը նրանք կհստակեցնեն ու կհայտարարեն այդ մասին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր