00:00:00

Ո՞վ էր կործանված ուղղաթիռի թուրք գեներալը և ի՞նչ կապ ուներ Արցախում կիրառված Bayraktar-ների հետ

12:29, 05 մարտ 2021

Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով  11 թուրք զինծառայող է զոհվել, ևս 2-ը վիրավորվել են: Վթարի զոհերից մեկն է դարձել Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշը: Ո՞վ է Օսման Էրբաշը
Թուրքական մամուլում հեղեղվել են գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասները: Հատկանշական է, որ Էրբաշի զինվորական գործունեության մեջ հայկական հետք նույնպես կա: Ինչպես հաղորդվում է, նա իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին և թուրքական ռազմական խորհրդականներին` Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու հարցում»: Թուրք գեներալը կանգնած է եղել «Բայրաքթարների» ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` ԱԹՍ արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարն իր Telegram-ի ալիքում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել, միասին են փորձարկել անօդաչուները: Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ: Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈՒ ակադեմիան: 2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կամակերպված հեղաշրջման փորձի ժամանակ, աջակցելով Թուրքիայի իշխանություններին: Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր