00:00:00

Եթե «Բարգավաճ Հայաստանը» մերժի արտահերթ ընտրությունների առաջարկը, «Լուսավոր Հայաստանի» համար հարցն օրակարգից դուրս չի գալու. Մարուքյան

11:59, 05 մարտ 2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել՝ երկիրում ստեղծված վիճակի լուծումն իրենց առաջարկությունն է: «Ես ակնկալու՞մ եմ՝ կմիանան այլ ուժեր՝ այո՛, ակնկալում եմ, կախվա՞ծ են դրանից նաև ապագա բանակցությունները՝ միանշանակ կախված են: Առանց մեզ որևէ մեկը չի կարող գալ համաձայնության, գնալ արատահերթ ընտրության, մենք էլ առանց մյուսների չենք կարող դա անել», - ասաց ԼՀԿ ղեկավարը: Պատգամավորի խոսքով՝ տրամաբանական է, որ այս գործընթացում կոնսենսուսներ են պետք: Մարուքյան նաև ընդգծեց, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» մերժի արտահերթ ընտրությունների գնալու վարչապետի առաջարկը կամ նրա հետ հանդիպումը, «Լուսավոր Հայաստանի» համար հարցն օրակարգից դուրս չի գալու: «Կմերժի, այլ տարբերակ կմտած եմ ես, անընդհատ տարբերակներ կմտածենք», - ասաց Մարուքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր