00:00:00

ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

15:46, 27 ապրիլ 2018

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել  Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ սերտ համագործակցել Ձեզ հետ Հայաստանի և ՄԱԿ-ի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերում, այդ թվում՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի և ՄԱԿ-ի հայաստանյան թիմի միջոցով: Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է ապավինել  Հայաստանի աջակցությանն ու հանձնառությանը՝ համատեղ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին, մասնավորապես խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման բնագավառներում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր