00:00:00

Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյային է ներկայացրել պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

17:23, 04 մարտ 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և պատերազմից տուժած Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքներին աջակցության ծրագիրը համաֆինանսավորելու պատրաստակամության համար, ներկայացրել է պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության ջանքերը: Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև Կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացված միջոցառումների միջանկյալ արդյունքներին: Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունները, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր