00:00:00

Ղեկը փոխանցվում է մեկ այլ բռնակալի, ով պակաս վտանգավոր չէ. Փոստանջյանը՝ Կարապետյանից

15:36, 27 ապրիլ 2018

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարիա Խաչատրյանը նիստին հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված հարցերն արդիական չեն, պետք է քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, ոչ թե առևտրի հետ կապված ինչ-որ հարցեր: Ապա նույն կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ ելույթով՝ նկատելով, որ ճգնաժամ է ստեղծվել, որը լուծելու համար անհրաժեշտ է ներառել բոլորին՝ սփյուռքին: «Այսօր Գլենդելը, Մարսելը, Մոսկվան ընդվզում են ընդդեմ ապօրինի իշխանություններին: Այսօր ղեկը փոխանցվում է մեկ այլ բռնապետի, ով քիչ պակաս վտանգավոր չէ»,-ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ խոսքը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մասին է, ում, ըստ նրա, աջակցում են միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչները՝ ի դեմս Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի: «Հետևաբար հեղափոխությունը պետք է շարունակվի: Մենք պետք է բացենք Բաստիլի դռները, հիմնահատակ վերացնենք Բաստիլը՝ ԿԳԲ-ն, որտեղ պահվում են քաղաքական հալածյալներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր