00:00:00

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, խամաճիկ է, որով ով հասցնում է, օգտվում է․ Արթուր Դանիելյան

15:14, 04 մարտ 2021

Կար իշխանական ֆեյքերի կոնկրետ տարածած ինֆորմացիա, թե իբր ես եմ  կանգնած «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ մեջքի ետեւում, որն, իհարկե, իրականությանը չէր համապատասխանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի բակում ասաց «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը։ Նշենք, որ այս պահին դատարանը քննում է Արա Սաղաթելյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը։ Արթուր Դանիելյանի կարծիքով՝ այդ հանգամանքը ներիշխանական խժդժությունների ապացույց է․ «Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանն իրականում երբեք իշխանություն չի ունեցել, հիմա էլ չունի, նա, ըստ էության, խամաճիկ է, որով ով հասցնում է, օգտվում  է։ Նա ունի շատ փոքր թիմ, անկհայտ է , որ կեղծիքից զատ ոչինչ չի կարող տարածել։ Առանձին գործող անձինք չեն հասկանում, որ իրենց գործողությունների արդյունքում կազմաքանդվում է հայկական պետականությունը»։ Նրա խոսքով՝ մարդիկ դժվարությամբ են հավատում, որ այս պրոցեսները կրում են մանուպիլատիվ բնույթ․ «Տակը որեւիցե հող, ապացույց չկա։ Ես ժողովրդի հետ շփվում եմ, իրենց թվում է, որ, եթե ծուխ կա, կրակ էլ կլինի, այսինքն՝ կարող է Արա Սաղաթելյանը առնչություն չունենա, բայց իր ընկերն ունենա։ Ես հավաստիացնում եմ Ձեզ, ժողովուրդ ջան, որեւէ ապացույց չկա, պարզապես որոշում են կարել, կարում են»։ Նշենք, որ Սաղաթելյանը կալանավորվել է փետրվարի 21-ին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ։ Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։ Դատարանն արձանագրել էր, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։ Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։ Նշենք, որ այդ գործով մեղադրյալ կարգավիճակ ունեն Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը եւ քաղաքացի Արամ Սարգսյանը։ Այդ գործով կալանքի տակ է գտնվում նաեւ Արամ Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր