00:00:00

Տարոն Մարգարյանը հեգնեց Փոստանջյանին. վիճաբանություն կողմերի միջեւ

15:39, 27 ապրիլ 2018

Մեկնարկել է Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

Ավագանու «Ելք» խմբակցությունը չի ներկայացրել այսօրվա նիստին: Նշենք, որ այսօրվա օրակարգում 6 հարց է: Նիստի ընթացքու վիճաբանություն տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ:  Նշենք, որ օրակարգային հարցերից Երկիր Ծիրանի խմբակցության անդամները շեղվում էին, եւ քաղաքական հայտարարություններ էին անում: Երբ ելույթ էր ունենում խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը նիստերի դահլիճում աղմուկ սկսվեց: Զարուհի Փոստանջյանը նիստը նախագահող Տարոն Մարգարյանին առաջարկեց ապահովել բնականոն աշխատանք: Ի պատասխան Մարգարյանը  հայտնեց, թե ելույթները պետք է վերաբերվեն օրակարգային հարցերին, իսկ եթե Փոստանջյանը ցանկանում է քաղաքական հարցերի վերաբերյալ ելույթներ ունենալ,կարող է  մամուլի ասուլիս հրավիրել: Ըստ Մարգարյանի դահլիճում Զարուհի Փոստանջյանի ելույթները որեւէ եկին հետաքրքիր չեն:

Մեկ այլ ուշագրավ դրվագ էլ արձանագրվեց ավագանու նիստում: Տարոն Մարգարյանը նկատեց, որ Սոնա Աղեկյանի ելույթի ժամանակն ավարտվել է, եւ այդ մասին հայտարարեց: Աղեկյանը խնդրեց մեկ րոպե միքտն ավարտելու համար: Ի պատասխան Մարգարյանը ծաղրական տոնով արձագանքեց.«Ձեզ այլ հարթակներում ելույթ ունենալ թույլ չեն տալիս, օգտվեք ձեր իրավունքից ավարտեք»: Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքներից մեկի ժամանակ  Զարուհի Փոստանջյանին թույլ չէին տվել ելույթ ունենալ: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր