00:00:00

Բնակչության թվի եւ դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից մենք շատ հետ ենք. Փաշինյան

13:15, 04 մարտ 2021

Բնակչության թվի եւ դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, եւ ես որքան տեղեկացված եմ, մենք այդ ստանդարտներից շատ հետ ենք: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մյուս կողմից դա չի նշանակում, որ այդ թվերը ինքնաբերաբար պետք է տեղայնացվեն. Դա թեմա է, որ բազմակողմանի պետք է քննարկենք եւ լուծումները գտնենք»,-ասաց նա: Մհեր Գրիգորյանն իր կողմից հավելեց. «Բնակչություն-դատավորների թիվ հարաբերակցության սխեմայի մեջ պետք է դնենք նաեւ մի այլ թիվ՝ արհեստական վեճերի թիվը: Արհեստական վեճերի թվով, մենք ցավոք սրտի, մոտ չենք դասական իրավիճակին: Այդ իմաստով, մենք պետք է հաշվի առնենք, որ  դատական համակարգում ավելորդ ծանրաբեռնվածությունը հանելու պարագայում, մենք վստահ ենք, որ կգանք այդ թվին»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր