00:00:00

«Կորոնավիրուսով կրկնակի վարակումը բացառված չէ». Հայաստանում կորոնավիրուսային վիճակը կրկին անհանգստացնող է

11:24, 04 մարտ 2021

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին՝ նշելով, որ թվերի աճ կա, ինչը անհանգստացնող է: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կա հիվանդացության աճ. երեկվա դրությամբ՝ կա 491 դրական դեպք: Նախարարը նշեց, թե պետք է վերադառնալ դիմակների ու կանխարգելիչ այլ միջոցառումների խիստ պահպանմանը: «Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ, ապա պետք է ամեն բան անենք, որ կանխենք հիվանդության տարածումը», - նշեց նախարարը: Ավանեսյանի խոսքով՝առանձնակի ուշադրություն պետք է վերահսկող մարմինները իրականացնեն: «Այսօր վերսկսում ենք երկու հիվանդանոցի ծավալման աշխատանքները, ներկայում ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը, հընթացս կավելացնենք մահճակալների թիվը», - ասաց նախարարը: Ավանեսյանը նշեց, որ հիվանդներից 20 տոկոսի մոտ կա ծանր ընթացք, հինգ տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք: Նախարարի խոսքով՝ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, որոշակի դանդաղում կա, սակայն ամեն ինչ անում են, որ հասանելիությունը ապահովվի: «Հույս ունենք, որ գարնան ընթացքում առաջին խմբաքանակը արդեն կունենանք», - ասաց նա: Ավանեսյանը նշեց, թե թյուր ըմբռնում կա, որ եթե վարակվել ու լավացել են կորոնավիրուսով, ապա ավելի դժկամությամբ են կրում դիմակներ: «Որևէ ապացուցված գիտական մոտեցում չունենք, որ վարակումը բացառված է, ուստի, խնդրում եմ, պահպանեք կանոնները», - ասաց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր