00:00:00

ՀՀ ԱԳՆ-ն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումն Ադրբեջանի կողմից

17:29, 03 մարտ 2021

Հայաստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացնումն Ադրբեջանի կողմից: Այս մասին փետրվարի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը`: Այս հարցը, նրա խոսքով, ամենակարեւորներից մեկն է հայկական կողմի համար: «Այս կարեւորագույն հումանիտար կենսական խնդրի քաղաքականացումն անընդունելի է, ինչը հաստատում են նաեւ միջազգային հանրության տարբեր մասնակիցներ: Տարբեր երկրների եւ միջազգային կառույցների ղեկավարներ արդեն մեծացնում են միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա այս հարցով»,- ասաց Այվազյանը: Արտաքին գործերի նախարարը նաեւ հավելեց, որ հարցն իսկապես խնդրահարույց է դառնում Բաքվի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր