00:00:00

Տաղավարը դատարկ չի եղել, այն լցված է եղել գիտելիքով․ Հակոբ Արշակյան

17:10, 03 մարտ 2021

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը Հակոբ Արշակյանին հարց ուղղեց, թե ինչու՞ էր IDEX-2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին հայկական տաղավարը դատարկ ու ի՞նչ լոգիստիկ խնդիրների մասին է խոսքը։
Խնդիրների մասին Արշակյանը չհայտնեց, փոխարենը վրդովվեց այն որակումներից, թե հայկական տաղավարը դատարկ է եղել․
Ճիշտ է, էքսպոնատները տեղ չեն հասել, բայց դրանք ընդհանուր տեսքն ապահովելու ու էքսպոնատների տեսքին ծանոթանալու համար են։ Մեր տաղավարներում մեր արտադրանքը ներկայացված է եղել բուկլետներով, տեսանյութերով, համակարգիչներում եղած բազմաթիվ նյութերով։ Այդքան նյութով ու մեր ռազմարդյունաբերողների գիտելիքներով տաղավարը դատա՞րկ է։ Չի կարելի այդպես ասել։
Արշակյանը վստահեցրեց, որ ծառայողական քննության ավարտից հետո արդյունքները կտրամադրվեն շահագրգիռ ու հետաքրքրված պատգամավորներին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր