00:00:00

Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից

15:36, 03 մարտ 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը` 1. Վարազդատ Կարապետյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Վարազդատ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում ավելի վաղ հայտնել էր, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր