00:00:00

Քաղաքական հրահանգը տրված է. Օնիկ Գասպարյանին կձերբակալեն

13:04, 03 մարտ 2021

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, արդեն քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի դեռևս գործող պետ Օնիկ Գասպարյանի դեմ: Իշխանության ներկայացուցիչները նպատակ ունեն ձերբակալել նրան եւ քրեական գործը հենց այդ նպատակն ունի: Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի անդամների հետ համատեղ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դրանից հետո Փաշինյանը այդ հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ, միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին՝ Գասպարյանին աշխատանքից ազատման համար: Երեկվա դրությամբ Արմեն Սարգսյանը չի ստորագրել միջնորդությունը, ոչ էլ դիմել է Սահմանադրական դատարան: Եվ այս պահի դրությամբ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ շտաբի պետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր